National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
13.01.2021
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 5

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 13-ին կայացած հերթական նիստում, որը նախագահել է Վահե Ղալումյանը, առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

 ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի տեղեկացմամբ` նախագծի ընդունումը պայմանավորված է օրենքի կիրարկումից հետո համայնքների կողմից գրավոր ներկայացված, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկումների ընթացքում առաջադրված եւ վերլուծությունների արդյունքում բացահայտված տեղական որոշ տուրքերի եւ վճարների սահմանման ընթացքում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:

Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է հստակեցնել համայնքի, սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի տարածքներում օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության, հանրային սննդի կազմակերպման եւ իրականացման տեղական տուրքերի սահմանումները: Նախագծով առաջարկվում է նաեւ համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման եւ վերոնշյալ ծառայությունների մատուցման համար սահմանել նոր տեղական վճարի տեսակ` փոխհատուցման գումարի չափով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի ներկայացմամբ` առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է  վերոնշյալ օրենսգրքի 102-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետում լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ. «Գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները եւ դրանց հաշվառման կարգը սահմանում է Կառավարությունը»:

Փոխնախարարը նշել է, որ Հանրապետության գրեթե բոլոր մարզերում առկա են գյուղատնտեսական հողերի չմշակման, ոչ նպատակային եւ անարդյունավետ օգտագործման հիմնախնդիր, իսկ մշակովի հողերի զգալի մասում նկատվում է մշակաբույսերի բերքատվության նվազում: Գյուղատնտեսական հողերի չմշակման պատճառները բազմազան են, սակայն գործող ոչ մի իրավական ակտով սահմանված չեն գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները եւ դրանց հաշվառման կարգը: Փոփոխությամբ առաջարկվում է Կառավարության որոշմամբ դրանք սահմանել, դասակարգել եւ հաշվառել:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կանաչ կլիմայական հիմնադրամի միջեւ» հիմնական համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը նպատակահարմար է գտնում համաձայնագրի վավերացումը` հաշվի առնելով այն, որ դրանով կկապահովեն պայմաններ հիմնադրամի եւ Հայաստանի Հանրապետության` որպես գործընկեր երկրի, համագործակցության դյուրացման եւ վստահության երաշխիքների ապահովման համար:

Քննարկված օրենքների նախագծերն արժանացել են հանձնաժողովի հավանությանը: 

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություններ են ստացել ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթները, ինչպես նաեւ «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am